-
30.10.2020|
13:12
Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի օպտիմալ լուծում, սակայն խնդիրն այն է, որ դա պետք է հավանության արժանանա հակամարտության բոլորի կողմերի կողմից՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Daily Telegraph-ին հարցազրույցում:
-
30.10.2020|
13:07
Հոկտեմբերի 30-ին ֆրանսիական Դիժոն քաղաքում հայերի նկատմամբ բռնության սպառնալիքներով թուրքական «Գորշ գայլեր» խմբավորման անդամներ են փողոց դուրս եկել, տեղեկացնում ենք Հայ Դատի կենտրոնական խորհրդի ֆեյսբուքյան էջից:
-
30.10.2020|
13:06
Թաթարստանի Կուկմոր քաղաքում դեռահասը հարձակվել է Ներքին գործերի նախարարության բաժանմունքի վրա: Հարձակվողի մոտ եղել է դանակ: Նա գնդակահարվել է ոստիկանության կողմից, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
-
30.10.2020|
13:05
ԵՄ-ն վաղ թե ուշ կբախվի Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությանը, քանի որ Անկարան դժվար թե հրաժարվի իր վարքից Միջերկրական ծովում՝ ասել է Հունաստանի ՊՆ նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը՝ Գերմանական Մարշալի հիմնադրամի տեսասեմինարի ընթացքում:
-
30.10.2020|
13:03
Այսօր հյուսիսում հարձակումը թշնամին սկսել է ավելի վաղ, դաշտում թողնելով տասնյակ դիակներ՝ հետ է շպրտվել՝ տեղեկացրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
30.10.2020|
12:57
Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության ընթացքին անմահների բանակին միացան գնդերեց բարեշնորհ Նարեկ սարկավագ Պետրոսյանը և շարքային Ռուստամ սարկավագ Պողոսյանը։ Սիրելի եղբայրներ, Տեր Հիսուս թող Իր գիրկն առնի ձեր անմահ հոգիները, ասված է Տավուշի թեմի հաղորդագրության մեջ։
-
30.10.2020|
10:02
Երրորդ հրադադարը ԱՄՆ-ի միջնորդությամբ էր, ու նորից Ադրբեջանը խախտեց: Ի՞նչ են գրում ՍՄՆ թերթերը: Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը կարծում է, որ «Հրադադարի շուրջ համաձայնության հասնելը մղձավանջ է ցանկացած դիվանագետի համար․ առավելություն ունեցող կողմը չի ուզում հրաժարվել ձեռքբերումներից, պաշտպանվողն էլ չի ուզում զիջումների գնալ հրացանի փողի տակ։
-
30.10.2020|
00:45
Քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ զրույցի թեման պատերազմական իրավիճակն է։
-
30.10.2020|
00:35
Հոկտեմբերի 25-ի օրվա վերջին պարզ դարձավ, որ «ամերիկյան զինադադարը» ևս չի պահպանվում։ Զինադադարի վերաբերյալ ռուսական նախաձեռնությունը (հոկտեմբերի 10-ի) տապալվեց. տապալեցին Թուրքիան ու «կովկասյան թաթարները»։ Ֆրանսիական նախաձեռնությունը (հոկտեմբերի 17-ի) տապալվեց. մեղավորները նույն թուրքերն ու «կովկասյան թաթարներն» էին։
-
30.10.2020|
00:26
Ապացուցելու կարիք չունի այն միտքը‚ որ ցանկացած պատերազմ լուրջ կատալիզատորի դեր է խաղում շատ գործընթացներում‚ բացահայտում է տվյալ հասարակության‚ ժողովրդի զարգացման իրական միտումները‚ մոտիվները՝ զտելով հասարակության մասին պատկերացումները և ի հայտ բերելով հասարակության իրական ներուժը‚ ռեսուրսներն ու հեռանկարը։